Նախատեսում ենք սեփական եկամուտների ամբիցիոզ աճ. Կարեն Կարապետյան

0
107

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը 2017-2022 թվականներին նախատեսում է սեփական եկամուտների ամբիցիոզ աճ: Այդ մասին գործադիրի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Մենք սեփական եկամուտների բավականին ամբիցիոզ աճ, շատ կոշտ հաստատուն ծախսերի կառավարում ենք նախատեսում», – ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ասաց վարչապետը:

Կարեն Կարապետյանը կառավարության անդամներին հանձնարարեց տնտեսված միջոցներն ուղղել դեպի տնտեսական աճ ապահովող ծրագրեր։ «Բավականին դժվար իրագործելի հայտանիշներ ենք սահմանում հարկերՀՆԱ հարաբերակցության ուղղությամբ, մեր արտաքին պարտքի կայունության վերաբերյալ, դեֆիցիտի ուղղությամբ պահանջվելու է բոլորիցս մաքսիմալ համակարգված աշխատանք», – նշեց Կարեն Կարապետյանը։

Կառավարությունը հավանություն է տվել 2018-2020թթ. պետական միջնաժամկետ ծախսային ծրագրին: ՀՀ 2018-2020 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հիմք կծա­ռայի ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքների համար, ինչպես նաև` ըն­կա­լելի կդարձնի ինչպես պետական կառավարման մարմինների, այնպես էլ` հանրության հա­մար կառավարության առաջիկա երեք տարվա հարկաբյուջետային քաղաքականության գերակայությունները և ծախսային քաղաքականության ռազմավա­րությունը:

http://armenpress.am/arm/news/897667/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here