Թողարկվել Է «Ստալինի մահը» բրիտանական կատակերգության առաջին թրեյլերը

0
111

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանցում հրապակվել Է բրիտանացի ռեժիսոր Արմանդո Իանուչիի «Ստալինի մահը» կատակերգության առաջին թրեյլերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

1953 թվականի մարտին առաջնորդի վերջին օրերի մասին պատմող ֆիլմի գլխավոր հերոսներն են դարձել Նիկիտա Խրուչշովը (դերակատարը՝ Սթիվ Բուշեմի), Գեորգի Ժուկովը (Ջեյսոն Այզեքս), Վասիլի Ստալինը (Ռուփերթ Ֆրենդ), Սվետլանա Ալիլուեւան (Անդրեա Ռայզբորո), ինչպես նաեւ դաշնակահարուհի Մարիա Յուդինան՝ Օլգա Կուրիլենկոյի կատարմամբ:

«Ստալինի մահը» համանուն կոմիքսի Էկրանավորումն Է, որն ստեղծվել Է ֆրանսիացիներ Ֆաբիեն Նուրիի եւ Տիերի Ռոբենի կողմից: Ավելի վաղ Իանուչին նկարահանել Է «Պարանը՝ վզին» քաղաքական կատակերգությունը եւ «Փոխնախագահը» սերիալը: Նրա նոր ֆիլմի պրեմիերան կկայանա Տորոնտոյի կինոփառատոնում, այն համաշխարհային վարձույթում կհայտնվի սեպտեմբերի 15-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

http://armenpress.am/arm/news/901568/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here