Կայացել է Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի նիստը

0
113

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են միջոցառումների նախագծերը և հայեցակարգային մոտեցումները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստում ներկայացվել են նաև տոնական միջոցառումների վերաբերյալ տարբեր առաջարկություններ, քննարկվել են գերատեսչությունների կողմից կատարվող աշխատանքները։

Վարչապետ Կարեն Կարապետյանն ըստ ոլորտային պատասխանատուների տվել է միջոցառումների կազմակերպման ուղղությամբ կոնկրետ հանձնարարականներ՝ կարևորելով Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների բարձր մակարդակով իրականացումը:

http://armenpress.am/arm/news/901570/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here