Մրցաշրջանի առաջին սուպերկլասիկո. «Ռեալ»-ը հաղթեց «Բարսելոնա»-ին 3:1 հաշվով

0
128

Իսպանիայի Սուպերգավաթի առաջին խաղում կատալոնական «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ 1:3 հաշվով պարտություն կրեց Մադրիդի «Ռեալ»-ից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, խաղի առաջին կեսին գոլեր չգրանցվեցին, խաղն ընթացավ հավասար պայքարում: Երկրորդ կեսի սկզբնամասում կատալոնացիների պաշտպան Խերար Պիկեն անփույթ գործեց սեփական տուգանային հրապարակում և դարձավ ինքնագոլի հեղինակ: Այնուամենայնիվ, «Բարսելոնա»-ին հաջողվեց 76-րդ րոպեին հավասարեցնել հաշիվը. Լուիս Սուարեսի հետ պայքարում մադրիդցիները խախտեցին կանոնները, և նշանակված 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Լիոնել Մեսսին:

Քիչ անց իր խոսքն ասաց փոխարինման դուրս եկած Կրիշտիանու Ռոնալդուն, ով 80-րդ րոպեին դարձավ փայլուն գոլի հեղինակ և առաջ մղեց իր թիմին: Գոլը տոնելիս պորտուգալացին հանեց մարզաշապիկը և ստացավ դեղին քարտ: Դրանից մի քանի րոպե անց էլ Ռոնալդուն դիմեց սիմուլյացիայի և ստանալով 2-րդ դեղինը՝ հեռացվեց խաղադաշտից:

Հանդիպման վերջին րոպեին Մարկո Ասենսիոն վերջակետ դրեց հանդիպմանը՝ դառնալով նույնպես գեղեցիկ գոլի հեղինակ:

Թիմերի պատասխան մրցավեճը կկայանա օգոստոսի 16-ին:

Այսպիսով, «Բարսելոնա»-ն նորանշանակ գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի գլխավորությամբ իր պաշտոնական առաջին խաղում, այն էլ սուպերկլասիկոյում պարտություն կրեց:

http://armenpress.am/arm/news/901673/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here