Պեկինը հորդորել Է ԱՄՆ-ին եւ ԿԺԴՀ-ին՝ ձեռնպահ մնալ լարվածության հետագա Էսկալացիայից

0
130

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՉԺՀ-ի ԱԳ նախարարությունը հորդորել Է ԱՄՆ-ին եւ Հյուսիսային Կորեային՝ ձեռնպահ մնալ լարվածության հետագա Էսկալացիայից Կորեական թերակղզու իրադրության կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Գեն Շուանի հայտարարության մեջ, որը տարածվել Է օգոստոսի 11-ին:

«Ներկայում Կորեական թերակղզու իրադրությունը շատ բարդ Է եւ հատուկ մոտեցում Է պահանջում: Մենք կոչ են անում բոլոր կողմերին՝ զգուշություն դրսեւորել իրենց խոսքում եւ գործողություններում, ինչպես նաեւ քայլեր ձեռնարկել հարաբերությունների բարելավման եւ փոխադարձ վստահության բարձրացման ուղղությամբ»,-նշվում Է նրա հայտարարության մեջ:

Գեն Շուանը նաեւ արտահայտվել Է հօգուտ այն բանի, որ կողմերը խուսափեն ուժի կիրառումից եւ երկարատեւ Էսկալացիայից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here