Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքում սուրբ պատարագ է մատուցվել

0
124

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքում մատուցվել է սուրբ պատարագ, որի ավարտին կատարվել է խաղողօրհնեքի արարողությունը։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Ս․Էջմիածնի միաբան Տ․Աղան աբղ․Երնջակյանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խաղողօրհնության արարողության ավարտին հավատացյալները հնարավորություն են ստացել սուրբ Նշանի օրհնությունն ստանալու։ Հայտնի է, որ 13-րդ դարում Ս․Նշանը պահվել է Ախթալայի Ս․Աստվածածին վանքում, որը Իվանե Զաքարյանը հետագայում նվիրել է Նորավանքի Սարգիս եպիսկոպոսին։ Հատկանշական է հատկապես Ախթալայի հավատավոր հայորդիների համար, որ 800 տարվա դադարից հետո Ս․Նշանը վերադարձավ Ախթալայի վանք։

Խաղողօրհնության արարողության ավարտին, Հայաստանի երիտասարդ ստեղծագործողների միությունը ֆոտոցուցահանդես էր կազմակերպել վանքի գավիթում «Հայաստանի եկեղեցիները և տեսարժան վայրերը» խորագրով։ Վերջում, վանքի խաչքավոր Էդուարդ Շարմազանովի և Իվան Արզումանյանի միջոցներով մատաղ է բաժանվել ուխտավորներին։

http://armenpress.am/arm/news/901912/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here