ՉԺՀ-ի եւ ՌԴ-ի ԱԳ նախարարները կարեւորել են ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի փոխադարձ սադրանքների «արգելակումը»

0
135

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին օգոստոսի 15-ին Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում անհրաժեշտ Է համարել ԱՄՆ-ին եւ ԿԺԴՀ-ին հետ պահել փոխադարձ սադրիչ գործողություններից՝ Կորեական թերակղզու իրադրությունը կայունացնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես”-ը, ասված Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության հրապարակված հաղորդագրության մեջ:

«Առաջնահերթ խնդիրն Է՝ ԱՄՆ-ին եւ ԿԺԴՀ-ին դրդել «արգելակել» փոխադարձ հրահրիչ հայտարարություններում ու գործողություններում, իջեցնել լարվածության աստիճանը եւ կանխել «օգոստոսյան ճգնաժամի» ծագումը»,-ասել Է Վան Ին:

«Կորեական թերակղզու միջուկային հիմնախնդրի լուծումը համապատասխանում Է շահագրգիռ բոլոր կողմերի շահերին, ներառյալ Չինաստանը եւ Ռուսաստանը: ՉԺՀ-ն եւ ՌԴ-ն սերտ գործակցություն են պահպանում թերակղզու միջուկային հիմնախնդրի շուրջ, ինչը ռուս-չինական ռազմավարական համագործակցության բարձր մակարդակի մարմնացումն Է»,-ընդգծել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարը,

Մինչդեռ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը հրամայել Է զինվորականներին պատրաստ լինել հարված հասցնելու ցանկացած պահի այն դեպքում, եթե ինքը նման որոշում ընդունի: ԿԺԴՀ-ի ղեկավարը հայտարարել Է, որ ԱՄՆ-ը պետք Է ճիշտ ընտրություն կատարի, որպեսզի խուսափի վտանգավոր ռազմական հակամարտությունից:

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում նշել են, որ այժմ ամենից կարեւորը ԿԺԴՀ-ի կողմից հրթիռի արձակման կանխումն Է:

«Մենք համաձայնեցինք, որ ամենից կարեւորն Է թույլ չտալ, որ Հյուսիսային Կորեան հրթիռի արձակում իրականացնի»,- ասել Է Աբեն՝ խոսելով Գուամի ուղղությամբ հրթիռ արձակելու ԿԺԴՀ-ի ավելի վաղ հնչեցված պլանի մասին: Ընդսմին, ինչպես նշել Է կառավարության ղեկավարը, դրա համար Ճապոնիային անհրաժեշտ Է աշխատել Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի հետ, ինչպես նաեւ համագործակցել ամբողջ համաշխարհային հանրակցության, առաջին հերթին Չինաստանի եւ Ռուսաստանի հետ:

Իր հերթին Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին միջազգային հանրակցությանը կոչ Է արել Հյուսիսային Կորեայի հետ հարաբերություններում ճգնաժամի կարգավորման համար օգտագործել խաղաղ, այլ ոչ թե ռազմական միջոցներ, որն, իր հերթին, պետք Է ձեռնպահ մնա սադրիչ գործողություններից:

«Այս տագնապալից պահին Եվրամիությունը պաշտպանում Է մեր գործընկերների հետ համատեղ դիվանագիտական աշխատանքը, որը նպատակամղված Է լարված իրադրության լիցքաթափմանը եւ Կորեական թերակղզու լիակատար, ստուգելի եւ անդառնալի միջուկազերծմանը խաղաղ եւ ոչ ռազմական միջոցներով»,- հայտարարել Է Մոգերինին:

«ԵՄ-ն պատրաստ Է պաշտպանելու այն գործընթացը, որը նպատակամղված Է միջազգային հանրակցության հետ Հյուսիսային Կորեայի հուսալի եւ լուրջ երկխոսության հաստատմանը մինչեւ ճգնաժամի վերջը, որն սպառնալիքի տակ Է դնում անվանգությունն Ասիայում եւ ամբողջ աշխարհում»,- հավելել Է նա:

Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը վստահ Է, որ Կորեական թերակղզում որեւիցե ռազմակական գործողություն չի կարող տեղի ունենալ առանց Սեուլի համաձայնության, որը ձգտում Է ԿԺԴՀ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծել խաղաղ ճանապարհով: «Սեուլն ամեն գնով ձգտում Է կանխել պատերազմը: Կորեական թերակղզում ռազմական գործողություններ չեն սկսվի առանց Կորեայի Հանրապետության համաձայնության»,- ասել Է պետության ղեկավարը: Մուն Չժե Ինը պատրաստակամություն Է հայտնել հնարավոր ամեն ինչ անել ԿԺԴՀ-ի շուրջ ճգնաժամից խաղաղ ճանապարհով դուրս գալու համար: Նա նշել Է, որ ԿԺԴՀ-ի հետ երկխոսության պայմաններ կստեղծվեն, եթե նա դադարեցնի հրթիռային արձակումներն ու միջուկային փորձարկումները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

http://armenpress.am/arm/news/901917/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here