ԱՄՆ ՄԶԳ-ն կշարունակի աջակցել ՀՀ առողջապահական ծրագրերին

0
114

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ՀՀ առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի հետ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հանդիպման ժամանակ քննարկվել են ԱՄՆ-ի և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում համատեղ իրականացվող ծրագրերի հետագա քայլերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Դեբորա Գրիզերն ընդգծել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն լիովին կանգնած է նախարարության կողքին և պատրաստակամ է աջակցելու իրականացվող ծրագրերին, որոնք ուղղված են հանրային ծառայությունների մատուցման համակարգում թափանցիկության ու հաշվետվողականության բարելավմանը և գերակա ոլորտներում հանրային առողջության տվյալների հավաքագրման բարելավմանը:

«Միջկառավարական համաձայնագրով մեր հիմնական նպատակը ՀՀ առողջապահության նախարարության կարողությունների, հմտությունների զարգացումն է, և ձգտում ենք այդ ուղղությամբ շոշափելի արդյունքներ ունենալ»,-ասել է ԱՄՆ ՄԶԳ ՀՀ առաքելության տնօրենը։

Նախարարը նշել է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը եղել և մնում է նախարարության գործընկերը։

«Մենք կշարունակենք համագործակցությունը` ակնկալելով սպասված արդյունքների ապահովում»,- ասել է Լևոն Ալթունյանը։

Նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը հավելել է, որ համագործակցության շրջանակում նախանշվող քայլերն ամրագրված են նաև ՀՀ կառավարության ծրագրերում, ինչը կնպաստի ծրագրի նպատակների արդյունավետ իրականացմանը։

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը։

http://armenpress.am/arm/news/902069/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here