Բասկետբոլի հավաքականը պարտվեց և զիջեց առաջատարի դիրքերը

0
129

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի աշխարհի առաջնության նախընտրական փուլի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 70:93 հաշվով զիջեց Շվեդիայի հավաքականին և նահանջեց 3-րդ հորիզոնական։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ`Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանին այս տուրում հյուրընկալվելիս 92:74 հաշվով հաղթեց Սլովակիային։

Շվեդիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, ինչպես նաև Հայաստանի հավաքականները վաստակել են 8-ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով հայ բասկետբոլիստները 3-րդ տեղում են։

Օգոստոսի 19-ին Հայաստանը հյուրընկալելու է Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին և հաղթանակի դեպքում կնվաճի հաջորդ փուլի ուղեգիր։ Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 20:00-ին։ Մուտքն ազատ է:

http://armenpress.am/arm/news/902094/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here