Հայաստանի ֆուտբոլի Մ19 աղջիկների հավաքականն անցկացրել է ընկերական հանդիպումներ

0
128

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի Մ-19 աղջիկների հավաքականն անցկացրել է ուսումնամարզական հավաք Հանքավանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հավաքի հետ կապված բոլոր ծախսերը հոգացել է GHP բարեգործական և հասարակական կազմակերպությունը: Նրանց միջնորդությամբ Հայաստանի Մ-19 աղջիկների հավաքականը նաև անցկացրել է ընկերական հանդիպումներ ԱՄՆ Օկլահոմա նահանգի մինչև 19 տարեկան աղջիկների «Բիզոն» թիմի դեմ: Օգոստոսի 12-ին մեր հավաքականը պարտվել է 1:3 հաշվով, օգոստոսի 13-ին հաղթել է 2:1 հաշվով, օգոստոսի 14-ին՝ ևս հաղթել է 1:0 հաշվով:

Հայաստանի մինչև 19 տարեկան աղջիկների հավաքականի գլխավոր մարզիչ Լիանա Հայրապետյանը նշեց, որ շատ գոհ է թե անցկացրած հավաքից, թե հանդիպումների անցկացման փաստից: Հայրապետյանը նաև շնորհակալություն հայտնեց GHP ընկերությանը ցուցաբերած օժանդակության և ջերմ մթնոլորտի համար:

http://armenpress.am/arm/news/902041/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here