Հայաստանյան առաջին 360° երաժշտական տեսահոլովակը շուտով կներկայացվի հանդիսատեսի դատին

0
117

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյան առաջին 360° երաժշտական տեսահոլովակը շուտով կներկայացվի հանդիսատեսի դատին: Նոր տեխնոլոգիայի փորձ է իրականցվում Վահագ Ռաշի՝ Youtube-ում մոտ 500 հազար դիտում ունեցող «Ես կգամ» երգի հիման վրա։

Նմանատիպ հոլովակ պատրաստելը բավականին ժամանակատար է ու աշխատատար:
Տեսահոլովակի ռեժիսորը Խաչիկ Եղոյանն է, օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանը: Անիմացիաներն ու 360° մշակումն իրականացրել է Տիգրան Առաքելյանը, ով նաև նախագծի գեղարվեստական ղեկավարն է: Մոնտաժը՝ Սուրեն Սարգսյանի:
Ինչ վերաբերում է երգին, ապա երաժշտության հեղինակը Վահագ Ռաշն է, իսկ խոսքերը հեղինակել է Տաթև Ոսկանյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայաստանյան առաջին 360° երաժշտական տեսահոլովակը ստեղծողները վստահ են, որ այն հետաքրքիր փորձ է հայաստանյան վիդեո արտադրության մեջ և ջանք ու եռանդ չեն խնայելու, որպեսզի այն դուր գա հայ հանդիսատեսին: Համացանցում հասանելի է հոլովակի անոնսը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here