Սիրիայում զինյալների պահեստներում գտել են թունավոր նյութեր ԱՄՆ-ից եւ Մեծ Բրիտանիայից

0
129

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թունավոր նյութերը, որոնք գտնվել են զինյալների կողմից լքված զինապահեստներում, վկայում են, որ դրանք Սիրիայում ահաբեկիչներին են հասցվել ԱՄՆ-ից եւ Մեծ Բրիտանիայից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Սիրիայի Արաբական Հանրապետության (ՍԱՀ) արտաքին գործերի փոխնախարար Ֆեյսալ Միքդադը Դամասկոսում կայացած մամուլի ասուլիսում:

«Բոլոր գտնված հատուկ միջոցներն իրենցից ներկայացնում են ձեռքի նռնակներ եւ նռնականետերի հեծաններ, որոնք հանդերձված են CS եւ CN թունավոր նյութերով… Հայտնաբերված քիմիական զինամթերքն արտադրել Է Federal Laboratories ընկերությունն ԱՄՆ-ի տարածքում… Իսկ թունավոր նյութերն արտադրել են Cherming Defence UK (Մեծ Բրիտանիա) եւ NonLethal Technologies (ԱՄՆ) ընկերությունները»,- ասել Է Միքդադը:

Փոխնախարարի խոսքով՝ թունավոր նյութերը զինյալների պահեստներում հայտնաբերվել են ինչպես Հալեպում, այնպես Էլ Դամասկոսի արեւելյան արվարձանի ազատագրված շրջաններում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

http://armenpress.am/arm/news/902044/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here