Ֆինանսների նախարարությունը սահմանել է թանկարժեք մետաղների պետական գնման և բացթողնման գները

0
330

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից առաջիկա շաբաթվա համար սահմանվել են թանկարժեք մետաղների պետական գնման և բացթողնման գները` արտահայտված ՀՀ դրամով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ սահմանվել են հետևյալ գները.

Ոսկի – գնման գին` 17996.95 դրամ , բացթողնման գին՝ 19561.90 դրամ

Արծաթ – գնման գին՝ 235.97 դրամ, բացթողնման գին՝ 256.49 դրամ

Պլատին – գնման գին՝ 13797.07 դրամ, բացթողնման գին՝ 14996.82 դրամ

Պալադիում – գնման գին՝ 12612.83 դրամ, բացթողնման գին՝ 13709.60 դրամ։

http://armenpress.am/arm/news/902016/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here