Թուրքիայի նախագահը հաջորդ ամիս կայցելի Բաքու

0
109

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաջորդ ամիս կայցելի Ադրբեջան:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Սպուտնիկ»-ը:

Էրդողանի Բաքու կատարելիք այցը նախատեսվում է սեպտեմբերի 10-11-ը:

Ադրբեջան այցելելուց բացի, Թուրքիայի նախագահը պատրաստվում է պաշտոնական այցով մեկնել Հորդանան, Ղազախստան, ինչպես նաև Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ գլխավոր ասամբլեային:

http://armenpress.am/arm/news/902299/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here