Լևոն Արոնյանն ամուսնանում է

0
116

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն ամուսնանում է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Արոնյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել, որոնց միջոցով ակնարկում է, որ ինքը և իր երկար տարիների ընկերուհի Արիանա Կաոիլին կամուսնանան սեպտեմբերի 30-ին: Այլ մանրամասներ հայ գրոսմայստերը չի հրապարակել:

Այս օրերին Արոնյանը ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում մասնակցում է միջազգային մրցաշարի և առաջատարն է:

http://armenpress.am/arm/news/902327/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here