Հակառակորդն այս շաբաթ հրադադարը խախտել է 220 անգամ

0
138

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ ավելի քան 220 խախտման արդյունքում, հայկական դիրքերի ուղղութամբ արձակելով շուրջ 3300 կրակոց: Այդ մասին «Արմենպրես»-ն տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից:

ՊԲ-ի առաջապահ ուժերը ձեռնպահ մնալով պատասխան սադրանքներից, շարունակել են վստահորեն կրել մարտական հերթապահություն և վերահսկել օպերատիվ-մարտավարական իրադրությունը:

http://armenpress.am/arm/news/902395/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here