Շարմազանովն արձագանքել է Հայաստանն «Արմենիա» վերանվանելու Բագրատյանի առաջարկին

0
142

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի առաջարկին, թե Հայաստանը պետք է վերանվանել Արմենիա: «Արմենպրես»-ի հետ զրույցում Էդուարդ Շարմազանովը նշեց, որ դա անհաջող առաջարկ է:

«Ի՞նչ է նշանակում Հայաստանը վերանվանենք Արմենիա։ Պետությունների ինքնանվանումները օրինաչափություն են, օրինակ՝ Սակարթվելուն Վրաստանն է, Հելլասը՝ Հունաստանը, Դոյչլանդը՝ Գերմանիան, Սկիպերիան՝ Ալբանիան, Մադիարորսագը՝ Հունգարիան, Միսը՝ Եգիպտոսը․․․ ու այսպես շարունակ։ Եվ վերջապես, մենք հայ Հայկ Նահապետի զավակներն ենք , որը հաղթեց Հին Արևելքի Տիտանյան Բելին։ Դրա համար էլ մենք կոչվում ենք հայ, իսկ երկիրը՝ Հայաստան»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը։

http://armenpress.am/arm/news/902388/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here