Տիգրան Հարությունյանը շարունակում է միանձնյա գլխավորել առաջին խմբի մրցաշարային աղյուսակը

0
118

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի ունեցան Հայաստանի 78-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարի 9-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` մրցաշարի առաջատար Տիգրան Հարությունյանը հաղթեց Էդուարդ Մկրտչյանին և ամրապնդեց իր դիրքերը առաջին հորիզոնականում: Երկրորդ տեղում ընթացող Շանթ Սարգսյանը հաշտություն կնքեց Արամ Հակոբյանի հետ, իսկ 3-րդ հորիզոնականում ընթացող Մանուէլ Պետրոսյանը լարված պայքարում առավելության հասավ Արման Միքայելյանի նկատմամբ և միավորներով հավասարվեց Շանթ Սարգսյանին: Տուրում հաղթանակներ տոնեցին նաև Սարգիս Մանուկյանը և Նորայր Թորոսյանը: Դավիթ Շահինյան – Դավիթ Քալաշյան պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով:

9-րդ տուրից հետո առաջին հորիզոնականում ընթացող Տիգրան Հարությունյանը վաստակել է 7 միավոր և մեկ միավորով առաջ անցել 2-3-րդ հորիզոնականները կիսող Մանուէլ Պետրոսյանից և Շանթ Սարգսյանից:
1-3-րդ տեղեր գրաված շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու Հայաստանի 78-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարին:

http://armenpress.am/arm/news/902408/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here