Ֆրանսիան Բարսելոնայի ահաբեկչությունից հետո ուժեղացրել է վերահսկողությունը Իսպանիայի հետ սահմանին

0
168

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան ուժեղացրել է վերահսկողությունը Իսպանիայի հետ սահմանին Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնը:

«Մենք ուժեղացնում ենք վերահսկողությունը Իսպանիայի հետ սահմանին ոստիկանական նոր ուժերով և քաղաքացիական գվարդիայով»,- գրել է Կոլոնը:

Նա նաև հավելել է, որ ահաբեկիչներից մեկին հաջողվել է փախչել՝ նկատի ունենալով ահաբեկչությունն իրականացրած բեռնատարի վարորդին:

http://armenpress.am/arm/news/902359/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here