Բասկետբոլի հավաքականը հանդես կգա Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում

0
128

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի առաջնության ընտրական հիմնական փուլի ուղեգիր չնվաճելուց հետո հանդես է գալու Բ դիվիզիոնում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Գերմանիայի Մյունխեն քաղաքում օգոստոսի 24-ին կկայանա վիճակահանություն, որի ընթացքում հայտնի կդառնա, թե ովքեր են լինելու Հայաստանի հավաքականի մրցակիցները:

Սպասվում է, որ Բ դիվիզիոնին մասնակցելու են եվրոպական 9 հավաքական, որոնք ընդգրկվելու են 3 ենթախմբերում և պայքարելու են 4 ուղեգրերի համար:

Հանդիպումները սկսվելու են այս տարվա նոյեմբերին:

http://armenpress.am/arm/news/902594/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here