Հռոմի Պապը քաղաքական գործիչներին կոչ է անում ավելին անել փախստականներին օգնելու համար

0
113

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը համաշխարհային առաջնորդներին կոչ է արել փախստականներին օգնելու և աջակցելու համար ավելի շատ ջանքեր ներդնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Independent-ը:

Բացի այս, փախստականների հարցերով Վատիկանի դեպարտամենտը տարածել է մանրամասն պաշտոնական փաստաթուղթ, որով փոխանցվում են Պապի խոսքերը. կոչ է արվում փախստականներին ավելի մեծ աջակցություն ցուցաբերել ինչպես նրանց ուղևորության ընթացում, այնպես էլ առաջարկվում է պատերազմից փախչող մարդկանց համար մարդասիրական միջանցքներ ստեղծել, անել ավելին, որպեսզի նրանք կարողանան աշխատանքի անցնել և կրթություն ստանալ:

http://armenpress.am/arm/news/902540/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here