Moody`s-ը կրկին իջեցրել է Ադրբեջանի վարկանիշը

0
111

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային վարկանիշային Moody`s Investors Servic գործակալությունը Ադրբեջանի որպես երկարաժամկետ թողարկողի և չապահովված ավանդային պարտավորությունների վարկանիշը Ba1-ից իջեցրել է Ba2-ի:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը:

Moody`s-ն Ադրբեջանի վարկանիշի վերաբերյալ ուսումնասիրությունը սկսել էր ընթացիկ տարվա մայիսի 19-ից:

«Այս ցուցանիշն արտացոլում է նավթի շարունակվող ցածր գների, նավթի արդյունահանման ներուժի կրճատման և շատ թույլ բանկային համակարգի ազդեցության ներքո Ադրբեջանի ֆինանսա-տնտեսական իրավիճակի թուլացումը»,- ասված է կազմակերպության հայտարարության մեջ:

Moody`s-ի վերլուծաբանների կանխատեսմամբ` այս տարի Ադրբեջանի ՀՆԱ-ն կկրճատվի 1,5 տոկոսով:

Ադրբեջանի ՀՆԱ-ն 2016-ի նույն ժամանակաշրջանի համեմատ արդեն անկում է ապրել մոտ 4 տոկոսով:

http://armenpress.am/arm/news/902554/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here