Երևանում օգոստոսի 28-ից կգործարկվեն նոր տեղադրված արագաչափ սարքեր

0
109

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` 2017 թվականի օգոստոսի 28-ից գործարկվելու են Երևան քաղաքի Էրեբունի փողոցում (թիվ 33 շենքի հարակից ճանապարհահատված)՝ 2 արագաչափ` յուրաքանչյուրը մեկ ուղղությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

Արագաչափերը կգործարկվեն նաեւ Երևան քաղաքի Գյուրջյան փողոցում (թիվ 17 շենքի հարակից ճանապարհահատված)՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

http://armenpress.am/arm/news/902752/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here