Սաուդյան Արաբիայում 14-ամյա տղան ձերբակալվել է փողոցում մակարենա պարելու համար

0
145

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայում 14-ամյա տղան ձերբակալվել է փողոցում «հանրային ոչ պատշաճ պահվածքի» համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է The Irish Times-ը:

Սաուդյան ոստիկանության տեղեկությունների համաձայն՝ 14-ամյա տղան ձերբակալվել է ափամերձ Ջիդդա քաղաքի փողոցներից մեկում «Մակարենա» պարելու համար: Տղան ձերբակալվել է «հանրային ոչ պատշաճ պահվածքի» և երթևեկությունը խանգարելու համար: Հստակ հայտնի չէ, թե արդյոք տղային պաշտոնապես մեղադրանք կառաջադրվի՞, թե ոչ:

Տղայի պարը նկարահանվել է և համացանցում լայն տարածում գտել:

Jeddah boy dancing in the middle of Tahlia Street is the hero we need pic.twitter.com/fui9v2UuDF

— Ahmed Al Omran (@ahmed) 19 августа 2017 г.

http://armenpress.am/arm/news/902745/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here