Տիգրան Սարգսյանն առանձնացրել է եվրասիական ինտեգրման զարգացմանն ու խորացմանը նպաստող գործունեության առանցքային ուղղությունները

0
123

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանի Հանրապետությունում օգոստոսի 22-ին կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել է օրակարգային 20 հարց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՏՀ լրատվական ծառայությունից, Հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը նշել է, որ օրակարգում ընդգրկված էին մի շարք կոնցեպտուալ հարցեր, որոնք ակտիվ երկխոսություն են առաջացրել Խորհրդի նիստի ընթացքում:

Տիգրան Սարգսյանն առանձնացրել է եվրասիական ինտեգրման զարգացմանն ու խորացմանը նպաստող գործունեության վեց առանցքային ուղղություններ:

«Դրանք են՝ ԵԱՏՄ երկրների տնտեսական զարգացման մակարդակների միմյանց մոտեցումը, ընդհանուր շուկաների ձևավորումը, սահմանափակումների ու խոչընդոտների դեմ պայքարը, Միության տնտեսական տարածքի թվայնացումը, տրանսպորտային միջանցքների և լոգիստիկ ենթակառուցվածքների ստեղծումը, արտաքին տնտեսական համագործակցությունն, ինչպես նաև «Կենցաղային ինտեգրումը»՝ ապահովելով ԵԱՏՄ երկրների քաղաքացիների համար հնարավորություն՝ ամբողջապես իրացնելու սեփական ինտելեկտուալ ներուժն ու պրոֆեսիոնալ կարողությունները, ինչպես նաև սոցիալական երաշխիքներ և իրավունքներ»,- ասել է Սարգսյանը:

http://armenpress.am/arm/news/902846/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here