«Մխիթարեանը Ստիպեց Մոուրինիոյին Փոխել Կարծիքը Նրա Մասին. «MEN»

0
177

ԹԵՀՐԱՆ, «Ալիք».- Անգլիական «Մանչեսթեր Իւնայթեդ»ի հայ կիսապաշտպան Հենրիկ Մխիթարեանին է անդրադարձել «Manchester Evening News» պար-բերականը: Գրում է «armsport.am»ը:

«Այժմ Մխիթարեանը հիմնական կազմի ֆուտբոլիստ է: Վերջին խաղերում Մոուրինիօն փոխարինել է Մատային եւ Ռեշֆորդին՝ դաշտում թողնելով Հենրիկին՝ հասկանալով, որ թիմի 22 համարը կարող է «կրակել» ցանկացած պահի:

Պորտուգալացի մասնագէտը սկսել է թիմը կառուցել Փօլ Պոգբայի՝ ընթացիկ մրցաշրջանում աւելացնելով Լուկակուին եւ Մատիչին: Մխիթարեանն իր հերթին խաղին աւելացնում է մարտավարական ճկունութիւն. լինի դա 3-5-2, 4-3-3 կամ 4-2-3-1 սխեման:

Հայ կիսապաշտպանին գնել էին ուժեղացնելու աջ եզրը, սակայն նախամրցաշրջանային խաղերը եւ առաջնութեան երկու հանդիպումները թոյլ տուեցին Ժոզէին գնահատել, թէ որքան արդիւնաւէտ է Միկին դաշտի կենտրոնում: Դա ստիպեց Մոուրինիոյին փոխել իր կարծիքը Մխիթարեանի մասին», գրում է պարբերականը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here