ԵԱՀԿ Մինսկի Խմբի ԱՄՆի Նոր Համանախագահ. Ո՞վ Է Էնդրիւ Շոֆերը

0
114

«Ամերիկայի Ձայն».- ԵԱՀԿ Մինսկի խմբում Միացեալ Նահանգների նոր համանախագահ Էնդրիւ Շոֆերն ունի դիւանագիտական աշխատանքի աւելի քան քառորդ դարի փորձ: 1985ին աւարտելով հեղինակաւոր Եէյլի համալսարանը՝ Շոֆերը այնուհետեւ միջազգային յարաբերութիւնների մագիստրոսի կոչում է ստանում այդ ոլորտում առաջադէմ Կոլումբիայի համալսարանում:

1991ից, արդէն որպէս պետքարտուղարութեան դիւանագէտ, Էնդրիւ Շոֆերն աշխատում է Քուէյթում, Բահրէյնում, իսկ 2000ականներին՝ Ռուսաստանում, Հաագայում եւ Քաբուլում Միացեալ Նահանգների դեսպանութիւններում՝ կենտրոնանալով քաղաքական յարաբերութիւնների վրայ:

Յայտարարելով նոր համանախագահի մասին՝ Մինսկի խմբում ԱՄՆի արդէն նախորդ համանախագահ Ռիչարդ Հոգլանդն ընդգծել էր, որ փայլուն ու փորձառու դիւանագէտ լինելուց բացի, Էնդրիւ Շոֆերն ունի նաեւ հակամարտութիւնների կարգաւորման գործնական փորձ: 2011ից 2014ը Էնդրիւ Շոֆերը Կիպրոսում՝ Նիքոսիայում ԱՄՆի փոխդեսպան էր, իսկ 2015ից Վիեննայում միջազգային կազմակերպութիւններում Միացեալ Նահանգների առաքելութեան գործերի ժամանակաւոր հաւատարմատարը: Իր աշխատանքի ամբողջ ընթացքում Էնդրիւ Շոֆերն ակտիւօրէն պաշտպանել է մարդու իրաւունքները, յատկապէս կենտրոնանալով կանանց, ազգային եւ այլ փոքրամասնութիւնների հետ կապուած հարցերի վրայ: Նրա խօսքով՝ հաւասարութիւնն իրական պէտք է լինի այլ ոչ թէ ձեւական։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here