ԱՄՆ-ն ԿԺԴՀ-ի հարցում ՌԴ-ի և Չինաստանի հետ համատեղ աշխատելու հույս է հայտնել

0
152

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հույս է հայտնել, որ Մոսկվան և Պեկինը կշարունակեն միասին աշխատել Վաշինգտոնի հետ Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետության հրթիռային փորձարկումների հետ կապված խնդիրը լուծելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Նիկի Հեյլին նման հայտարարությամբ է հանդես եկել լրագրողների հետ հանդիպմանը՝ մեկնաբանելով Փհենյանի կողմից նոր բալիստիկ հրթիռի փորձարկումը, որն առաջին անգամ անցել է Ճապոնիայի տարածքի վրայով: «Ոչ մի երկիր չպետք է հրթիռ բաց թողներ Ճապոնիայի 130 միլիոն բնակիչների գլխի վրայով: Դա անընդունելի է»,- ասել է Հեյլին:

ԱՄՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ ԿԺԴՀ-ի կողմից հրթիռի նոր փորձարկումը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի խախտում է: Նա կարծիք է հայտնել, որ նման գործողությունները պետք է լուրջ հետևանքներ ունենան Փհենյանի համար: «Բավական է: Պետք է լուրջ քայլեր ձեռնարկել»,- ասել է Նիկի Հեյլին:

Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանը և Չինաստանն ԱՄՆ-ի հետ համատեղ կգործեն ՄԱԿ-ի անվտանգտության խորհրդում ԿԺԴՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ քննարկումների ժամանակ, որը պլանավորված է սեպտեմբերի 5-ին:

http://armenpress.am/arm/news/903469/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here