Այս տարի Հայաստանում վերակազմավորվելու է 13 դպրոց

0
163

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը այս տարի վերակազմավորվելու է 13 դպրոց: «Արմենպես»-ի հաղորդմամբ` օգոստոսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը:

«Այդ դպրոցները միավորվելու այլ 13 դպրոցի: Այս խոշորացումը կապված է կրթության որակի բարձրացման հետ, մասնավորապես` մեր աշակերտների որակյալ կրթություն ստանալու իրավունքի հետ: Այն դպրոցները, որտեղ տեղափոխվելու են մեր աշակերտները, ունեն շատ լավ շենքային պայմաններ, նյութատեխնիկական բազա, լաբորատոր պայմաններ»,- ընդգծեց Արշակյանը:

Նրա խոսքով` ներկայումս աշխատանքներ են տարվում ուսուցիչների տեղավորման հետ կապված:

«Միավորման գործընթացը սկսվելու է աշնանային արձակուրդների ժամանակ` հոկտեմբերին: Հիմնականում դրանք քաղաքային դպրոցներ են: Երկու ամիս առաջ բոլոր տնօրենները գրավոր ծանուցվել են, ինչպես նաև նրանց հրահանգվել է տեղեկացնել ուսուցիչներին»,- եզրափակեց Արշակյանը:

http://armenpress.am/arm/news/903440/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here