Դատարանը բավարարեց Սամվել Բաբայանի նկատմամբ տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների սահմանափակումը վերացնելու միջնորդությունը

0
112

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ օգոստոսի 28-ին շարունակվել է Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը երեք միջնորդություն ներկայացրեց` պաշտպանյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չկիրառելու, սեփականություն հանդիսացող գույքի վրա կալանք չդնելու, ինչպես նաև հարազատների հետ տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների սահմանափակումը վերացնելու վերաբերյալ:

Դատարանը բավարարեց միայն Սամվել Բաբայանի նկատմամբ տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների սահմանափակումը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը:

Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական հաջորդ նիստը կայանալու է սեպտեմբերի 4-ին:

http://armenpress.am/arm/news/903321/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here