Հայաստանում ապաստան հայցող անձանց թիվն ավելացել է

0
146

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապաստան հայցող անձանց թիվը Հայաստանում 2017-ի առաջին կիսամյակում աճել է: Ամենաշատն ապաստան են հայցել Սիրայից, Ուկրաինայից, Կուբայից, Իրանից, Ադրբեջանից: Ավելացել է նաև ԱՊՀ երկրներից ՀՀ կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիների քանակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին են վկայում Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

2017-ի առաջին կիսամյակում ապաստան է հայցել 55 մարդ՝ նախորդ տարվա 46-ի համեմատ: Այս տարի ապաստան է հայցել Սիրիայից 25 մարդ, Ուկրաինայից 9 մարդ, Կուբայից՝ 7, Իրանից՝ 6, Ադրբեջանից 4 մարդ:

Ապաստանի հայցի մերժում է ստացել 4 մարդ՝ 2-ը Իրանից, 1-ը Կամերունից, 1-ը՝ քաղաքացիություն չունեցող:

Նույն ժամանակում Հայաստանում կացության կարգավիճակ է ստացել 2055 օտարերկրացի: ՀՀ կացության կարգավիճակ են ստացել ամենաշատը Ռուսաստանից՝ 451 մարդ, 336 մարդ Իրանից, 265-ը Հնդկաստանից: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Ուկրաինայից ապաստան հայացած օտարերկրացիների թիվն ավելացել է 10-ով, Չինաստանից՝ 15-ով, Ֆրանսիայից՝ 2-ով, Ֆիլպիններից՝ 7-ով:

http://armenpress.am/arm/news/903285/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here