ՀՀ ԱԺ նախագահը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հետ քննարկել են կառույցի առնչվող բազմաթիվ հարցեր

0
109

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն օգոստոսի 29-ին ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, ով պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ աշխատանքային այցով Հայաստանում է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, գլխավոր քարտուղարը Հայաստան է այցելել ՀԱՊԿ անդամ պետություններ այցելության շրջանակում՝ նպատակ ունենալով այցի ընթացքում քննարկել այս տարվա աշնանը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ Մինսկում կայանալիք վեհաժողովի նախապատրաստմանը վերաբերող հարցերը:

Զրուցակիցները քննարկել են վերջին ամիսների ընթացքում ՀԱՊԿ գործունեությանը, առաջիկա միջոցառումներին, նոր ծրագրերին առնչվող բազմաթիվ հարցեր:

ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է ՀԱՊԿ դերը եւ գործունեությունը տարածաշրջանում խաղաղության պահպանման եւ անվտանգության ամրապնդման գործում:

http://armenpress.am/arm/news/903458/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here