Թուրքիայի ներքին գործերի նախարարը բողոք է ներկայացրել «Ակոս»-ի սյունակագիր Ասքըն Օրանի դեմ

0
177

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական իշխանությունների ձեռքը հասել է նաև Ստամբուլի հայկական պարբերականի «Ակոս»-ի անձնակազմին: Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն օգոստոսի 25-ին «Ակոս»-ի սյունակագիր Ասքըն Օրանի դեմ բողոք է ներկայացրել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական Birgün պարբերականը:

Օրանը մեղադրվում է ահաբեկչության քարոզչության մեջ: Թուրքիայում միայն 2017-ի օգոստոսին ձերբակալվել է 33 լրագրող, որոնց մեջ են նաև արտասահմանի քաղաքացիներ: Օգոստոսին ձերբակալված լրագրողներից 14-ն արդեն կալանավորված են:

Թուրքիայում 2016-ի հուլիսին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին հաջորդած շրջանում ձերբակալությունները հասել են աննախադեպ ծավալների:

Թուրքական բանտերը գերբեռնված են, ձերբակալվածների մեջ են քաղաքական գործիչներ, լրագրողներ, գործարարներ, ուսուցիչներ:

Ձերբակալվածներին հիմնականում առաջադրվում են հեղաշրջման փորձին մասնակցելու, գյուլենական շարժման անդամ լինելու, ինչպես նաև ահաբեկչության քարոզ իրականացնելու մեղադրանքներ:

Զանգվածային ձերբակալությունների միջոցով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է քաղաքական և քաղաքացիական դաշտը մաքրել իր համար անցանկալի տարրերից և իր իշխանությունը դարձնել ավելի մենատիրական:

http://armenpress.am/arm/news/903774/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here