Կառավարությունը զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հետ կապված նոր որոշում ընդունեց

0
134

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ արդյունքում հնարավորություն կընձեռվի դրոշմանիշային վճարներն ամբողջ ծավալով փոխանցել Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամին:

«Այսպիսով, կկարգավորվեն դրոշմանիշային վճարների պարտավորությունների սահմանված չափից ավելի վճարված գումարները վերադարձնելու հետ կապված հարաբերությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Պաշտպանության նախարարը:

http://armenpress.am/arm/news/903761/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here