Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն ուսումնական տարին կսկսի Դիլիջանում

0
167

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում սեպտեմբերի 1-ին տեղի ունեցավ ուսումնական տարվա մեկնարկին նվիրված միջոցառում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը ներկա էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը:

Նախարարի տեղակալը շնորհավորեց վարժարանի սաներին ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և նշեց, որ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմաուսումնական վարժարանում պատմության նոր էջ է բացվում, քանի որ այսօր վարժարանը Երևանից տեղափոխվելու է Դիլիջանի համալիր:

«Վարժարանը ունի բազմաթիվ ձեռքբերումներ և հենց այդ ձեռբերումներն են պատճառներից մեկը, որ որոշում կայացվեց ավելի հավակնոտ նպատակ դնել՝ ունենալ մոնթեական շրջանավարտի կատարելատիպը: Այդ արդյունքին հասնելու համար պետությունը նորանկախ պատմության մեջ ամենամեծ ներդրումը կատարեց կրթությունում: Համոզված եմ՝ մեկտեղելով մեր ջանքերը կապահովենք այն արդյունքը, որին ձգտում ենք»,- ընդգծեց Դավթյանը:

Այնուհետև տեղի ունեցավ դրոշի իջեցման պաշտոնական արարողությունը, որից հետո վարժարանի սաները հրաժեշտ տվեցին ծնողներին և ուղևորվեցին դեպի Դիլիջան, որտեղ և կշարունակեն իրենց ուսումը:

http://armenpress.am/arm/news/903816/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here