Հայաստանի հաղթաթուղթը կարող է լինել տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստները. Դանիայի հավաքականի մարզիչ

0
163

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ագե Հարեյդեի կարծիքով Հայաստանի հավաքականի հաղթաթուղթը Դանիայի դեմ խաղում կարող է լինել տեխնիկապես լավ ֆուտբոլիստները:

«Մենք լեհերի դեմ տոնած հաղթանակից հետո լավ մարզավիճակում ենք, եթե շարունակենք հաղթել, ապա կհաղթահարենք աշխարհի առաջնության ընտրական փուլը: Կարողացել ենք առաջ անցնել ռումինացիներից, դա ևս կարևոր է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հարեյդեն:

Վերջինս հավելեց, որ թիմի բոլոր՝ 23 ֆուտբոլիստներն էլ լավ մարզավիճակում են: «Թիմի կազմում ունենք խաղացողներ, ովքեր թարմ են, ունենք նաև ֆուտբոլիստներով, ովքեր լավ են դրսևորել իրենց լեհերի դեմ խաղում: Միայն այս մարզումից հետո կորոշենք, թե ովքեր կլինեն մեկնարկային կազմում»,-ասաց մարզիչը:

«Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները տեխնիկապես լավ վիճակում են: Ձեր ազգային թիմում խաղում են մարզիկներ, ովքեր շարունակում են աճ գրանցել: Ձեր հաղթաթուղթը կարող է լինել տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստները: Ձեր ավագը՝ Մխիթարյանը, մեծ ֆուտբոլիստ է, ով խաղացել է Գերմանիայում և այժմ խաղում է Անգլիայում և ցույց է տվել իր բարձր կարգը»,-փաստեց մարզիչը:

Հարեյդեի կարծիքով շոգը չի կարող մեծ ազդեցություն ունենալ խաղի արդյունքի վրա, քանի որ 20:00-ից հետո եղանակը փոփոխվում է: «Մենք պետք է կռվենք, և ցույց տանք նույն խաղը, որը խաղացինք լեհերի դեմ»,-առանձնացրեց մասնագետը:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության E խմբի ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի մարզադաշտում կհյուրընկալի Դանիայի թիմին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

http://armenpress.am/arm/news/903991/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here