Մենք այստեղ ենք՝ հաղթելու համար. Թոմաս Դիլեյնի

0
140

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Դանիայի ազգային թիմի ֆուտբոլիստ Թոմաս Դիլեյնի կարծիքով դանիացիները Երևան են եկել հաղթանակի հետևից:

«Հայաստանի դեմ դժվար է խաղալ, քանի որ դանիացիները դժվարությամբ են մրցում արևելյան կամ հարավային Եվրոպայի երկրների հետ: Մենք խաղաոճերի տարբերություն ունեն: Անկախ ամեն բանից մենք այստեղ ենք՝ հաղթելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Դիլեյնիին:

Խոսելով Մխիթարյանը մասին դանիացի ֆուտբոլիստ փաստեց, որ E խմբում ընդգկված հավաքականներից շատերում կան Մխիթարյանի մեծության աստղեր: «Հայաստանի հավաքականը միայն Հենրիխ Մխիթարյանը չէ, պետք է ուշադիր լինենք բոլորի նկատմամբ»,-ասաց Դիլեյնիին:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության E խմբի ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի մարզադաշտում կհյուրընկալի Դանիայի թիմին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

http://armenpress.am/arm/news/903992/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here