Պոլսահայ մտավորականի գիրքը տեղեկություններ է հաղորդում Ստամբուլի նախկին և ներկա շուրջ 170 վարժարանի մասին

0
137

ԵՐԱՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պատմութին իսթամպուլահայ ուսումնական կեանքի և կրթական հաստատութիւններու» գիրքը մանրամասն տեղեկություններ է հաղորդում Ստամբուլի նախկին և ներկա հայկական շուրջ 170 վարժարանի մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` սեպտեմբեր 1-ին Սփյուռքի նախարարության աջակցությամբ տեղի ունեցավ պոլսահայ, ներկայումս ամերիկաբնակ մտավորական Գևորգ Հակոբյանի գրքի շնորհանդեսը:

Ստվարածավալ աշխատության մեջ հեղինակը ներկայացնում է ոչ միայն ստամբուլահայ ուսումնական կյանքի պատմությունը, այլ նաև մանրամասն տեղեկություններ փոխանցում Ստամբուլի նախկին և ներկա հայկական ազգային և անհատական շուրջ 170 վարժարանի մասին: Գիրքը պարունակում է նաև հազվագյուտ լուսանկարների հավաքածու:

Հեղինակին ողջույնի խոսք հղեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Օրհնանքի խոսքով հանդես եկավ Գերաշնորհ Տ. Թաթուլ Ծ. Վրդ. Անուշեանը:

Զրույցներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայ նոր և նորագույն գրականության ամբիոնի վարիչ Սուրեն Դանիելյանը և այլ մտավորականներ:

http://armenpress.am/arm/news/903898/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here