Հակաահաբեկչական ստորաբաժանումները դիմագրավել են «դիվերսանտների» գրոհը ՀԱՊԿ-ի վարժանքներում

0
169

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ-ի երկրների «Որոնում-2017» միջազգային վարժանքներում հետախուզության կառավարման դաշտային շարժական կետի անվտանգության ապահովման ստորաբաժանումները դիմագրավել են պայմանական դիվերսանտների գրոհը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության պետ գնդապետ Վադիմ Աստաֆեւը: Նա նշել Է, որ զորավարժությունների անվտանգության ապահովման ստորաբաժանումների վարժանքն անցկացվել Է հետախուզության կառավարման դաշնային կետում, որը ծավալվել Է Ռոստովի մարզի զորափորձարանում:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից երկրների զինված ուժերի «Որոնում-2017» հնգօրյա հատուկ մարտավարական զորավարժություններին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի զինուժերի ռազմական կառավարման մարմինները, ինչպես նաեւ զորամասային հետախուզության եւ հատուկ նշանակության ստորաբաժանումները:

Վարժանքներում գործի Է դրված ավելի քան հազար զինվորական: Դրանք ընթանում են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատար Ալեքսանդր Դվորնիկովի ղեկավարությամբ եւ կավարտվեն հոկտեմբերի 7-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

http://armenpress.am/arm/news/907659/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here