ՎԶԵԲ-ը փակում է ՌԴ-ում գործող գրասենյակների մեծ մասը

0
144

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 2018 թվականին Ռուսաստանում գործող իր 7 ներկայացուցչությունից 5-ը կփակի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրներում ՎԶԵԲ ավագ խորհրդական Անտոն Ուսովը:

«Քանի որ 2014 թվականի ամռանից բանկը Ռուսաստանում ակտիվ ներդրումներ չի իրականացնում՝ որոշվել է փակել մի շարք գրասենյակներ»,- ասել է նա:

Մասնավորապես, կփակվեն ՎԶԵԲ-ի՝ Եկատերինբուրգում, Ռոստովում, Վլադիվոստոկում և Սամարայում գործող գրասենյակները:
 

 

 

 

http://armenpress.am/arm/news/907608/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here