ՀՀ ոստիկանությունը բերման է ենթարկել սպանության համար կասկածվող անձի

0
151

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Էրեբունի» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանությունը հոկտեմբերի 3-ի ժամը 20.35-ին հաղորդում է ստացել, որ որովայնի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1969 թ. ծնված Սամվել Ա.-ն: Նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում՝ հոկտեմբերի 4-ին ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող, Երևանի բնակիչ, 1971 թ. ծնված Գ. Հովհաննիսյանը:

Կատարվում է նախաքննություն:

http://armenpress.am/arm/news/907758/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here