Պարզվել է Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղերին որսացող անձանցից երկուսի ինքնությունը

0
160

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը պարզել է «Հայաստանի կարմիր գրքում» գրանցված սպիտակագլուխ անգղերին սպանած երեք անձանցից  երկուսի ինքնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, նրանք են` Ա. Մկրտչյանը և Յ. Պողոսյանը: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ երրորդ անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Ոստիկանության Արմավիրի բաժնում նախապատրաստվում են նյութեր: Հանգամանքները պարզվում են:
Հոկտեմբերի 4-ին «Econews.am» լրատվական կայքում տեղադրվել էր «Ահազանգ. որսացել են Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղեր» հոդվածը, որտեղ առկա էին նաև որս կատարողների նկարներ՝ անգղերը ձեռքներին: Ստուգումներով պարզվել է նաև, որ նկարներում երևացող մեքենայի համարանիշը 02.08.2013 թվականին հանձնվել է, և այլ տրանսպորտային միջոցի չի տրամադրվել, իսկ նկարում երևացող ավտոմեքենայի վրա տեղադրվել է հաշվառման այլ համարանիշ: Հետևաբար դեպքը 2013 թվականից հետո տեղի ունենալ չէր կարող:

http://armenpress.am/arm/news/907801/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here