Սփյուռքի նախարարն ընդունել է «Հայկական առևտրային ցանցի» ներկայացուցիչներին

0
152

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է «Հայկական առևտրային ցանցի» գործադիր խորհրդի նախագահ Հրաչ Գասպարին և խորհրդի անդամ Վահրամ Փիրջանյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց Հրաչ Գասպարին «Հայկական առևտրային ցանցի» գործադիր խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթեց բեղմնավոր, արդյունավետ աշխատանք և հույս հայտնեց, որ նա մեծապես կնպաստի ամբողջ աշխարհի կարող ուժերի համախմբմանը տարբեր երկրներում նոր առևտրաարդյունաբերական պալատների ստեղծմանը, դրանց ներգրավմանը ՀԱՑ-ի աշխատանքներում:

Նախարարն իր գոհունակությունը հայտնեց արդյունավետ համագործակցության համար և բարձր գնահատեց սեպտեմբերի 19-ին «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովի «Հայաստանի զարգացման հիմնախնդիրներ» ուղղության շրջանակներում տեղի ունեցած Հայկական առևտրային ցանցի (ATN) 3-րդ գործարար ֆորումի պատշաճ կազմակերպումը: Նախարարը հույս հայտնեց, որ կազմակերպության ակտիվ գործունեության շնորհիվ հայկական սփյուռքի գործարար ներուժը առավել  կհամախմբվի և  Հայաստանում կավելանան ներդրումները:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց այս համաժողովում արծարծված  խնդիրներին՝ Հայաստանի տնտեսության զարգացման, ներդրումների խթանման հնարավորություններին: 

Քննարկվեցին «Հայկական առևտրային ցանցի» ընդլայնման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները, կազմակերպական խնդիրները, տարբեր երկրներում գործող մասնաճյուղերը ցանցում ներգրավելու մեխանիզմները:

Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար և նշեցին, որ «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովը ծառայեց իր նպատակին,  իսկ  Հայկական առևտրային ցանցի (ATN) 3-րդ գործարար ֆորումը համաժողովի շրջանակներում կազմակերպելը առանձնահատուկ հնչեղություն հաղորդեց միջոցառմանը:

http://armenpress.am/arm/news/907741/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here