Բանակցային գործընթացն առանց Արցախի չի կարող առաջ շարժվել. քաղաքագետ

0
116

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային առաջիկա այցի նպատակը պետք է լինի Արցախի իշխանությունների հետ հանդիպումը, հատկապես, երբ կան ոչ թե  բանակցություններ, այլ դրանք վերսկսելու շուրջ ընթացող քննարկումներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Առանց Արցախի մասնակցության այդ քննարկումները չեն կարող առաջ գնալ, ինչը նշանակում է, որ բանակցային գործընթացը եւս առանց Արցախի չի կարող առաջ շարժվել: Երբ ասում են, որ Արցախը դուրս է մնացել բանակցային գործընթացից, այդպես չէ: Արցախը քննարկումներին մասնակցում է ՀՀ-ԼՂՀ և Արցախ-ԵԱՀԿ Մինսկի խումբ ձևաչափերով: Չկա միայն Արցախ-Ադրբեջան կապը»,- ընդգծեց քաղաքագետը:

Անդրադառնալով վաղը՝ հոկտեմբերի 6-ին Հայաստանում մեկնարկող ՀԱՊԿ զորավարժություններին, որոնց առաջին անգամ կմասնակցի նաև հայ-ռուսական միացյալ զորախումբը՝ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց.

«Հայ-ռուսական հարաբերությունների ցանկացած սերտացում Ադրբեջանի կողմից ընկալվում է որպես իր հասարակությանն ուղղված դատավճիռ: Ադրբեջանում փորձում են չնկատել բաներ, որոնք կվախեցնեն ադրբեջանական հասարակությանը: Դրա համար ադրբեջանական քարոզչամեքենան քողարկում է այս փաստը»,-եզրափակեց նա:

http://armenpress.am/arm/news/907881/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here