+Թուրք մտավորականները ցույց տվեցին, որ Թուրքիայում կան ազատ մտածող հերոսներ. Շարմազանով

0
139

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ցանկանում է միայն հարգանքի խոսքեր հղել Արցախ այցելած թուրք մտավորականների հասցեին: «Նրանք իրենց քայլով ցույց տվեցին, որ բռնատիրական Թուրքիայում կան ազատ մտածող հերոսներ: Էրդողանի վարչակազմի ֆեոդալական գործունեությունից նրանք գտան ազատ մտածողության ուժը և այցելեցին ազատ Արցախ: Ցանկանում եմ միայն իմ հարգանքի խոսքն ուղղել թուրք մտավորականների հասցեին, ովքեր դատապարտել են նաև Հայոց ցեղասպանությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ասաց Շարմազանովը:

Նրա խոսքով՝ թուրք մտավորականների փաստը խոսում է այն մասին, որ Թուրքիայում կան մարդիկ, ովքեր ճանաչում են Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությունը և սեփական ճակատագիրը սեփական ձեռքերով տնօրինելու իրավունքը:

Սեպտեմբերի 21-24-ը Հայաստան էին այցելել Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Ուֆուք Ուրասը, ակադեմիկոս, գրող, հեռուստահաղորդավար Էրոլ Քաթըրջըօղլուն, գրող, ակտիվիստ Սայիդ Չեթինօղլուն և Թուրքիայի մշակութային համալսարանի ակադեմիկոս, գրող Ալի Բայրամօղլուն։ Այդ ընթացքում նրանք այցելել են նաև Արցախ, ինչն Ադրբեջանի հիստերիան էր առաջացարել:

http://armenpress.am/arm/news/907949/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here