Հայ-ռուսական ֆորումում ներկայացվել են ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության արդյունքները

0
131

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հոկտեմբերի 4-5-ն անցկացվող հայ-ռուսական երիտասարդական ֆորումի ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վերլուծության և հեռանկարային զարգացման դեպարտամենտի ինտեգրացիայի զարգացման վարչության ղեկավար Զոյա Մորոչկովան հատուկ անդրադարձել է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության առաջին արդյունքներին ու հեռանկարներին:

«Ինչպես ցույց է տվել վերլուծությունը, Հայաստանի մասնակցությունը միությանը բերում է զգալի դրական արդյունքների թե երկրին, թե ԵԱՏՄ-ին ընդհանրապես: 2017 թվականի առաջին կիսամյակում ՀՀ-ում ՀՆԱ-ն աճել է 5,9 տոկոսով, զգալի աճել է արտաքին առևտուրը՝ 23,2 տոկոսով և փոխադարձ՝ 26,1 տոկոսով: Ընթացիկ տարվա առաջին 7 ամսվա ընթացքում արդյունաբերական արտադրանքն աճել է 12,7 տոկոսով, բեռնափոխադրման ծավալները՝ 26,8, ավարտված շինարարական աշխատանքների ծավալը՝ 6,1 տոկոսով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծել է Մորոչկովան:

Ներկայացնելով միության ֆունկցիոնալության ադյունքները՝ ԵՏՀ վերլուծության և հեռանկարային զարգացման վարչության ղեկավարն ուշադրություն է հրավիրել երրորդ երկրների կողմից ԵԱՏՄ-ի նկատմամբ հետաքրքրվածության և այդ ուղղությամբ իրականացվող միջազգային համագործակցության վրա: Միաժամանակ, նա կարևորել է երիտասարդների դերը եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացներում:

http://armenpress.am/arm/news/907928/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here