ՀՀԿ-ն կոչ է արել Ազգային ժողովի պատգամավորներին վերադառնալ քաղաքակիրթ դաշտ

0
158

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ կապված  հոկտեմբերի 5-ին խորհրդարանում պատգամավորներ Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած միջադեպի հետ: «Արմենպրես»-ը ներկայացնում է հաղորդագրությունն ամբողջությամբ:

«Ազգային ժողովում երեկ պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպի հետ կապված` ևս մեկ անգամ հայտարարում ենք մեր տեսակետը. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և խմբակցությունը խիստ բացասաբար և քննադատաբար են մոտենում քաղաքակիրթ մոտեցումների սահմանները հատող հարցի լուծման ցանկացած այլ ձևաչափի: 

Վիճաբանություններից, հայհոյանքներից, վիրավորանքներից, նույնիսկ, քաշքշոցներից ոչ մի պառլամենտ ապահովագրված չի, դա է ցույց տալիս միջազգային փորձը, բայց մեզ համար նման ձևով հարաբերություններ պարզելը պարզապես անընդունելի է, մենք պետք է ներդնենք մեր բոլոր ջանքերը, որպեսզի ՀՀ ԱԺ-ում ի սպառ վերանան և բացառվեն նման երևույթները: 

Հորդորում ենք բոլոր քաղաքական ուժերին և քաղաքական գործիչներին վերանայել իրենց մոտեցումները և վերադառնալ քաղաքակիրթ դաշտ»:

http://armenpress.am/arm/news/907993/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here