Մոսկվայում սպանվել է հայազգի գործարար Արսեն Փափազյանը

0
158

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում հարձակման հետևանքով վիրավորված հայազգի գործարար Արսեն Փափազյանը հիվանդանոցում մահացել է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով RBK-ն, մոսկովյան ժամանակով 15։30-ին անհայտ անձը Մոսկվայի կենտրոնում հարձակում է գործել Վորոնեժի մարզի Հանրային պալատի անդամ, «Անի» քրիստոնեա–մշակութային ՀԿ նախագահ Արսեն Փափազյանի վրա, վիրավորել նրան հրազենից՝ 2 անգամ կրակելով կրծքավանդակին ու վնասելով թոքը։

Որպես գերակա վարկած է դիտարկվում պատվերով սպանությունը:

Արսեն Փափազյանը զբաղվում էր շինարարությամբ, ակտիվ մասնակցում հայկական սփյուռքի կյանքին, գումարներ նվիրաբերում բարեգործական նպատակներով:

http://armenpress.am/arm/news/907931/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here