Կինեմատոգրաֆիստների միության նախագահ ընտրվեց Հարություն Խաչատրյանը

0
152

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինեմատոգրաֆիստների միության նոր նախագահն է Հարություն Խաչատրյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագահն ընտրվեց հոկտեմբերի 7-ին հրավիրված արտահերթ համագումարում կայացած ընտրության արդյունքում: Հարություն Խաչատրյանն ընտրվեց 88 ձայնով: Նախագահի մյուս թեկնածու Վահե Գևորգյանցը ստացավ 29 ձայն, իսկ Գևորգ Գևորգյանը՝ 17:

Ընտրությանը գրանցվել էր միության 145 անդամ:

http://armenpress.am/arm/news/908151/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here