Աշխարհում գործազուրկների թիվը 2017 թվականին կազմել Է 201 միլիոն

0
149

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում գործազուրկների թիվը 2017 թվականի դրությամբ կազմել Է 201 մլն՝ նախորդ տարվա համեմատությամբ ավելանալով 3,4 միլիոնով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Աշխատանքի միջազգային կազմակերպության «Զբաղվածությունն ախարհում եւ սոցիալական հեռանկարները 2017» զեկույցում, որը հրապարակվել Է հոկտեմբերի 9-ին:

«Հիմնական պատճառն այն Է, որ չեն բավականացնում ներդրումները: Ֆիրմաները ներդրումներ չեն անում իրենց աշխատակիցների համար, ակտիվությունը դանդաղում Է: Եվ դա ընդհանուր առմամբ ազդում Է զբաղվածության մակարդակի վրա՝ վատացնելով այն»,- հայտարարել Է Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ Դեբորա Գրինֆիլդը:

Ընդսմին զեկույցում նշվում Է զբաղվածության աճը փոքր ու միջին բիզնեսի ձեռնարկություններում: 2003-2016 թվականներն ընդգրկող ժամանակաշրջանում կրկնակի ավելացել Է նման ձեռնարկությունների մշտական աշխատակիցների թվաքանակը: Սակայն այդ միտումը կանգ Է առել վերջին երկու տարիներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

http://armenpress.am/arm/news/908343/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here